Բաքվում COP29-ին մասնակցելու վերջնական որոշում չկա

Բաքվում այսօր մեկնարկած COP29 մասնակցելու վերջնական որոշում չկա։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Դեռ հստակ որոշում չունենք։ Վստահաբար, որ պահին որ լինի վերջնական որոշում պատշաճ կերպով կտեղեկացնենք ի վերջո մասնակցում ենք, թե ոչ և ինչ մակարդակով ենք մասնակցելու»,- նշեց Կոստանյանը։

Հիշեցնենք, ՄԱԿ-ի միջոցառումը Բաքվում անցկացնելու որոշումը կայացվեց 2023-ի դեկտեմբերին՝ Արցախի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և Արցախի հայաթափումից ընդամենը 3 ամիս անց։ Հատկանշական է, որ որոշումն ընդունվեց այդ թվում պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնեց ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։

Share This