Բացառիկ հնարավորություն 10 տաղանդաշատ երեխայի համար
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և «Ռաֆայել Քոթանջյան» արվեստի ակադեմիան, «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի «Հնարավորությունների հարթակ» նախագծի շրջանակում, հայտարարում են համատեղ դասընթացի մեկնարկը:
✅️ Սա հատուկ հարթակ է 6-14 տարեկան երեխաների համար՝ բացահայտելու իրենց ստեղծագործական ներուժը, զարգացնելու դերասանական հմտությունները, բեմական խոսքն ու երգարվեստը:
Դասընթացներն իրականացվում են շվեդական մեթոդաբանությամբ, ինչը յուրաքանչյուր երեխայի համար ապահովում է ազատ, անկաշկանդ և զարգացնող միջավայր:
Ուղղությունները՝
✨ Դերասանական արվեստ
✨ Բեմական խոսք
✨ Երգարվեստ
✨ Բեմական պլաստիկա
📌 Ուսումնական փուլի տևողությունը 1 տարի է: Այն հաջողությամբ ավարտելուց հետո երեխաները կստանան շվեդական սերտիֆիկատ և «Ռաֆայել Քոթանջյան» արվեստի ակադեմիայի դիպլոմ:
🔷️ Ցանկության դեպքում մասնակիցները կարող են շարունակել ուսումը հաջորդ խմբում:
📅 Դասերն անցկացվում են շաբաթական 2 անգամ՝ ըստ տարիքային խմբերի.
🧚♀️ Փոքր խումբ (6-9 տարեկան)
• Երեքշաբթի՝ 16:00-17:30
• Հինգշաբթի՝ 17:00-18:30
Միջին խումբ (10-14 տարեկան)
• Չորեքշաբթի՝ 16:30-18:00
• Շաբաթ՝ 14:00-15:30
Հասցե՝ Մոսկովյան 3
Տեղերը սահմանափակ են։ Ծրագրին կարող է մասնակցել ընդհանուր ընդամենը 10 երեխա։ Շտապեք ամրագրել Ձեր տեղը։
Գրանցվելու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարին` 041444397
#Կրթվելընորաձևէ #կրթություն #հնարավորություններիհարթակ #զինվենքգիտելիքներով #կրթություն
