Բարաք Օբամային պապարացիները բռնացրել են, երբ նա շոյել է կնոջ հետույքը

Հունաստանում ընտանեկան հանգստի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային պապարացիները բռնացրել են կնոջ՝ Միշելի հանդեպ քնքուշ վերաբերմունքի ցուցադրելիս։ Այս մասին գրում է Page six-ը։

баю.jpg (206 KB)

барак.jpg (112 KB)

Բարաքն ու Միշելը դուստրերի հետ ուսումնասիրում էին Ակրոպոլիսը, երբ քաղաքական գործիչը շոյել է կնոջ հետույքը։ Ընտանիքը կարծես վայելում էր իր պատմական շրջագայությունը մյուս զբոսաշրջիկների հետ միասին:

барак1.jpg (242 KB)

барак2.jpg (166 KB)

барак3.jpg (126 KB)

Բարաք Օբաման առաջին անգամը չէ, որ հանրության առաջ ցուցադրում է իր զգացմունքները կնոջ հանդեպ։ 2020 թվականին նա կիսվել է մի քանի լուսանկարով, որտեղ նա համբուրվում եւ գրկում է Միշելին՝ նրա ծննդյան տարեդարձը նշելիս: «Յուրաքանչյուր բեմում դու իմ աստղն ես, @MichelleObama», – այն ժամանակ Instagram-ում գրել էր նա։

Մինչդեռ անցած դեկտեմբերին Միշելը հայտնվել է թերթերի վերնագրերում, երբ խոստովանել է, որ «չի կարող անդուրժել» Բարաքին իրենց ամուսնության առաջին տասնամյակում: «Մարդիկ կարծում են, որ ես ստում եմ, երբ ասում եմ սա… 10 տարի ես ատում էի ամուսնուս», – հիշել է Միշելը 2022 թվականի Revolt հեռուստատեսային շոուի ժամանակ: Այնուհետեւ նա օատմել է, որ նրանց միությունը, որը սկսվել է 1992 թվականի հոկտեմբերին, միշտ չէ, որ եղել է «50/50»։ «10 տարի շարունակ, մինչ մենք փորձում էինք կառուցել մեր կարիերան եւ անհանգստանում էինք մեր ուսման համար, եւ ով ինչով էր զբաղվում, ես մտածում էի. «Ուֆ, սա այն չէ», – բացատրել է նա:

Զույգը ծնող է դարձել 1998 թվականին, երբ ծնվել է նրանց դուստրը՝ Մալիան, իսկ երեք տարի անց՝ Սաշան։

 

Share This