Բանջարեղենը` կաթնային սոուսով
Ինչ է հարկավոր
Գազար – կես հատ
Շաղգամ – կես հատ
Կաղամբ – 40 գ
Դդում կամ դդմիկ – 2 շերտ
Կաթնային արգանակ – 3 ճաշի գդալ
Կարագ – կես թեյի գդալ
Շաքարավազ
Աղ
Ինչպես պատրաստել
Բանջարեղենը հարկավոր է լվանալ: Խորանարդաձև կտրատել գազարը, շաղգամը, դդումը կամ դդմիկը, կաղամբը կամ ծաղկակաղամբը: Յուրաքանչյուր բանջարը եփել առանձին կաթսայի մեջ` մի փոքր քանակությամբ ջրում: Եփվելուց հետո հարկավոր է ամբողջը միացնել իրար: Այնուհետև շաքարավազ և աղ անել, վրան ավելացնել կաթնային արգանակը և եռացնել մի քանի րոպե: Մատուցելիս ավելացնել կարագ:
