Բանջարեղենային դիետա. կազմվածքը կարգի բերելու և օրգանիզմը մաքրելու լավագույն միջոցը

Ավելորդ քաշը խիստ բացասաբար է ազդում մարդու առողջական վիճակի վրա՝ նպաստելով բազմաթիվ լուրջ խնդիրների առաջացման հավանականության բարձրացմանը: Մասնագետները նշում են, որ մարմնի զանգվածի ինդեքսին զուգահեռ աճում է նաև այնպիսի հիվանդությունների առաջացման հավնականությունը, ինչպիսին են սրտանոթային համակարգի հիվանդությունները, կաթվածը, շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը, հենաշարժողական համակարգի հիվանդությունները և անգամ քաղցկեղի որոշ տեսակները: Սա է պատճառը, որ հարկավոր է հնարավորինս շուտ ազատվել ավելորդ կիլոգրամներից և պահել քաշը նորմայի սահմաններում:

Կազմվածքը կարգի բերելու համար գոյություն ունեն տարբեր սննդակարգեր ու վարժություններ, սակայն հաճախ այդ դիետաները խիստ սթրեսային են լինում օրգանիզմի համար՝ հանգեցնելով էլ ավելի լուրջ խնդիրների: Սա է պատճառը, որ սննդակարգն ընտրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել նաև օրգանիզմի առանձնահատկություններին և նախապատվությունը տալ այն դիետաներին, որոնց դեպքում օրգանիզմը ստանում է բավարար քանակությամբ սննդարար նյութեր:

 

Նման արդյունավետ ու անվնաս դիետաների շարքին են դասվում բանջարեղենային դիետաները, որոնց հետևելու դեպքում հարկավոր է պարզապես օրական 1.5 կգ բանջարեղեն օգտագործել: Այս կերպ սնվելը ոչ միայն կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից ու կարգի բերել կազմվածքը, այլև կմաքրի օրգանիզմն ու կհագեցնի մեծ քանակությամբ օգտակար տարրերով:

 

Բանջարեղենային դիետաների ընթացքում կարելի է ուտել ցանկացած բանջարեղեն (այդ թվում նաև կարտոֆիլ, կաղամբ, ճակնդեղ, գազար, վարունգ, լոլիկ, դդմիկ և այլն): Ընդ որում՝ բանջարեղենը կարելի է ուտել ինչպես հում վիճակում, այնպես էլ խաշած, շոգեխաշած, ջեռոցում պառրաստված կամ խորոված: Կարելի է նաև պատրաստել տարբեր աղցաններ և ուտել դրանք օրվա ընթացքում, սակայն օրական հարկավոր է օգտագործել առավելագույնը 1.5 կգ բանջարեղեն:

 

Սաստիկ քաղցի դեպքում կարելի է ուտել եգիպտացորենի կամ վարսակի փաթիլներ, իսկ շաբաթական երկու անգամ օգտագործել անյուղ կաթ, կեֆիր, ցածր յուղայնությամբ կաթնաշոռ կամ պինդ պանիր: Միևնույն ժամանակ օրվա ընթացքում հարկավոր է խմել հանքային ջուր (ցանկալի է չգազավորված) և առանց շաքարավազի բուսական թեյեր:

 

Այսպիսով՝ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բանջարեղենային դիետաների երկու տարբերակ, որոնք կօգեն ընդամենը մեկ շաբաթում ազատվել 6-7 կգ ավելորդ քաշից: Սակայն այս սննդակարգին հետևելու դեպքում հարկ է հիշել, որ ամբողջ օրվա համար նախատեսված սննդամթերքը հարկավոր է բաժանել 4-5 մասի և օգտագործել փոքր չափաբաժիններով:

 

Բանջարեղենային դիետայի 1-ին տարբերակը.

 

·        Նախաճաշին՝ քերիչով մանրացրած գազար եգիպտացորենի փաթիլներով և հնարավորինս ցածր յուղայնությամբ բնական յոգուրտով,

 

·        Լանչին՝ թարմ վարունգ,

 

·        Ճաշին՝ 100-150 գրամ կարտոֆիլ մի փոքր բուսական յուղով, բանջարեղենային աղցան և մի կտոր տարեկանի հաց,

 

·        Ընթրիքին՝ բանջարեղենային աղցան՝ համեմված մի փոքր բուսական յուղով:

 

Բանջարեղենային դիետայի 2-րդ տարբերակը.

 

·        Նախաճաշին՝ 125 գրամ ցածր յուղայնությամբ կաթնաշոռ, բանջարեղենային աղցան, մի բաժակ թեյ կամ սուրճ (առանց շաքարավազի),

 

·        Լանչին՝ մի փոքր կանաչ բանջարեղեն և 2 հատ միրգ (ըստ նախասիրության),

 

·        Ճաշին՝ բանջարեղենային արգանակով պատրաստված ապուր (առանց բուսայուղի), մի կտոր (ոչ մեծ) տավարի միս կամ հնդկահավի փափկամիս (ճաշին երբեմն կարելի է ուտել քիչ քանակությամբ յուղով տապակած տավարի լյարդ, մի փոքր կանաչ ոլոռ ու բանջարեղենային աղցան),

 

·        Ընթրիքին՝ 125 գրամ անյուղ կաթնաշոռ, թարմ բանջարեղենով աղցան (քիչ քանակությամբ բուսայուղով), մի կտոր հաց, մի բաժակ ցածր յուղայնությամբ յոգուրտ և 2 հատ միրգ (ըստ նախասիրության):

 

Այս դիետաները ոչ միայն հիանալի միջոց են ավելորդ քաշից ազատվելու համար, այլև օգնում են կանխարգելել սրտի հիվանդությունների, աղեստամոքսային հիվանդությունների, աթերոսկլերոզի և այլ տարածված ախտաբանությունների առաջացումը: Սակայն հարկ է հիշել, դիետայի տևողությունը պետք է լինի առավելագույնը 7 օր, իսկ այն կարելի է կրկնել միայն մեկ տարի անց: Անհրաժեշտության դեպքում կարելի է շաբաթական 1-2 անգամ բանջարեղենով բեռնաթափման օրեր կազմակերպել, ինչը կօգնի մաքրել օրգանիզմն ու խուսափել քաշի ավելացումից:

 

Սակայն հարկ է հիշել, որ հետագայում նախկին սննդակարգին վերադառնալու դեպքում կորցրած կիլոգրամները շատ կարճ ժամանակ անց կվերադառնան, ուստի քաշի ավելացումից խուսափելու համար հարկավոր է կարգի բերել սննդակարգը, հրաժարվել վնասակար սննդամթերքից և լինել ֆիզիկապես ակտիվ:

Share This