12 մթերք, որոնք կարելի է ուտել երեկոյան և չմտածել քաշի ավելացման մասին

Ներկայում ավելորդ քաշից ազատվելը բավական դժվար է, ուստի շատերը փորձում են խուսափել քաշի ավելացումից՝ հետևելով իրենց սննդակարգին: Քաշի ավելացմանը նպաստող սովորությունների շարքին է դասվում նաև երեկոյան ուշ ժամին սնվելը, սակայն խնդիրն այն է, որ սաստիկ քաղցը կարող է բացասաբար ազդել քնի որակի վրա:

Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս երեկոյան օգտագործել այնպիսի մթերք, որն արդյունավետ կերպվ կհագեցնի և չի նպաստի քաշի ավելացմանը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

 

1.      Վարունգ

 

Վարունգը մեծ մասամբ բաղկացած է ջրից և պարունակում է շատ քիչ քանակությամբ կալորիա: Միևնույն ժամանակ այն հարուստ է մի շարք սննդարար նյութերով, ուստի կօգնի ազատվել քաղցի զգացումից և չգիրանալ:

 

2.      Կալե կաղամբ

 

Կաղամբի այս տեսակը պարունակում է շատ քիչ կալորիա, սակայն հարուստ է մանրաթելերով, սպիտակուցներով, վիտամիններով ու այլ սննդարար նյութերով, ուստի այն կարելի է ուտել երեկոյան և չանհանգստանալ քաշի ավելացման համար:

 

3.      Թել-պանիր

 

Թել-պանիրը հարուստ է սպիտակուցներով, սակայն ունի բավական ցածր կալորիականություն, ուստի այն հիանալի միջոց է ուշ ժամերին քաղցը հագեցնելու համար:

 

4.      Հացահատիկ

 

Հացահատիկները ոչ միայն շատ օգտակար են, այլև չեն վնասում կազմվածքին, ուստի սաստիկ քաղցի դեպքում կարելի է պարզապես ամբողջահատիկ փաթիլներ ուտել՝ ավելացնելով դրանք կաթին:

 

5.      Բանան

 

Բանանը չի պարունակում ճարպեր, սակայն հարուստ է մանրաթելերով, ուստի կարող է հիանալի մթերք լինել երեկոյան քաղցից ազատվելու համար:

 

6.      Խնձոր ու գետնանուշի յուղ

 

Խնձորները հարուստ են մանրաթելերով, իսկ գետնանուշի յուղը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, ուստի այս համադրությունը կօգնի ազատվել քաղցից ու խթանել մարսողական համակարգի աշխատանքը:

 

7.      Նեխուր (сельдерей)

 

Նեխուրը մեծ մասամբ բաղկացած է ջրից, սակայն այն նաև մանրաթելերի, ֆոլաթթվի, կալիումի և մի շարք այլ սննդարար նյութերի հարուստ աղբյուր է: Մեկ բաժին նեխուրը պարունակում է ընդամենը 6 կալորիա, ուստի  այն լավագույն միջոցն է երեկոյան քաղցը հագեցնելու համար:

 

8.      Հունական յոգուրգ

 

Անյուղ հունական յոգուրտը ոչ միայն համեղ է ու օգտակար, այլև օգնում է ազատվել քաղցից և չի նպաստում քաշի ավելացմանը:

 

9.      Շոկոլադե պուդինգ

 

Սլացիկ կազմվածքը պահպանելու և քաղցից ազատվելու համար շատ համեղ ու արդյունավետ միջոց է նաև շոկոլադե պուդինգը:

 

10.  Հնդկահավի միս

 

Հնդկահավի միսը հիանալի դիետիկ մթերք է, որը հարուստ է բազմաթիվ սննդարար նյութերով, հագեցնում է քաղցը և չի նպաստում քաշի ավելացմանը:

 

11.  Գազար

 

Գազարը երեկոյան քաղցը հագեցնելու և կազմվածքը պահպանելու ամենաօգտակար միջոցներից մեկն է:

 

12.  Հապալաս

 

Այս հատապտղի մեկ բաժակում պարունակվում է ընդամենը 85 կալորիա, սակայն այն հարուստ է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներով, ուստի սա լավագույն միջոցն է քաղցից ազատվելու և չգիրանալու համար:

 

Share This