Բայդենը հայտարարել է, որ մինչև հուլիսի վերջ շուրջ 300 միլիոն ամերիկացի կպատվաստվի կորոնավիրուսի դեմ. ТАСС

ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առկա պաշարները կբավականացնեն 300 միլիոն ամերիկացու պատվաստման համար մինչև հուլիսի վերջը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Առողջապահության ազգային ինստիտուտներում:Մենք հիմա ձգտում ենք նրան, որ մինչև հուլիսի վերջ երկրում բավարարեն պատվաստանյութի պաշարները 300 միլիոն ամերիկացու պատվաստման համար: Հնարավոր է՝ սա այդքան էլ չի համապատասխանում անհրաժեշտ կարճ ժամկետներին, բայց եկեք հստակեցնենք՝ երբ ես ԱՄՆ նախագահ եմ դարձել, երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարություն չի եղել»,- ասել է Բայդենը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )