Բայդենը կհանդիպի Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերի հետ։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Չորեքշաբթի օրը Նախագահը Սպիտակ տանը կանցկացնի իր առաջին երկկողմ հանդիպումը Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերի հետ»,- նշել է նա։

Բայդենը կհյուրընկալի նախագահ Զելենսկիին և մոտ երկու տասնյակ դաշնակիցների, ովքեր անվտանգության երկկողմ համաձայնագրեր են կնքել Ուկրաինայի հետ,-նշել է Քիրբին:

Share This