Արփին էլ է ուզում ուտել

Երեկվանից համացանցում Նիկոլ Փաշինյանի կրտսեր դստեր՝ Արփիի՝ պաղպաղակյան թեման է պտտվում։ Մարդիկ քննարկում են, խոսում․ կարծիքներ հայտնում։ Թեման ինքնին էական չէ։ Ի վերջո երեխա է, ու մանկական ծիծաղաշարժ արարքը բնական է, այն էլ այդ տարիքում։ Իհարկե անսովորն այստեղ այդ ամենի հանրայնացումն է երկրի ղեկավարի կողմից։ Գուցե հասարակությունը սովոր չէ, գուցե Փաշինյանը դիտմամբ է նման թեմա գցել համացանց, դժվար է ասել։ Եթե ընդունենք, որ Փաշինյանը դա արել է զուտ ցույց տալու համար, որ իրենք էլ սովորական ընտանիք են որպես ընտանիք, հասկանալի է, սակայն հասարակության պատրաստ լինելու խնդիրը կա, նման բաների հանդեպ։ Եթե քաղաքական տեխնոլոգիա է օրակարգից շեղելու, ապա երեխային ներգրավումը քաղաքական տեխնոլոգիաներին, առնվազն անբարո կեցվածք է։ Ամեն դեպքում ամենաուշագրավն այն է, որ թեման ուտելն է, իսկ ուտելը որպես թեմա Փաշինյան ընտանիքի պարագայում դարձել է անեկդոտ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )