Արման Ծառուկյանը Թբիլիսիում կայացած RAF Georgia-ի դեմ խաղում 11-0 հաշվով հաղթեց Կուատ Խամիտովին

Հուլիսի 11-ին Թբիլիսիում կայացած «RAF Georgia» (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը տպավորիչ և ջախջախիչ հաղթանակ է տարել Ղազախստանը ներկայացնող Կուատ Խամիտովի նկատմամբ։

Գոտեմարտն ավարտվել է ժամկետից շուտ՝ երրորդ մրցափուլում։ Ծառուկյանն ի սկզբանե վերահսկել է ընթացքն ու բացարձակ գերիշխել գորգի վրա՝ մրցակցին թույլ չտալով վաստակել և ոչ մի միավոր։ Մրցավարները գրանցել են տեխնիկական առավելություն՝ 11-0 հաշվով։

Share This