Արթուր Վանեցյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա․ գործընկերները հորդորում են հարգել բժշկական գաղտնիքը
Այն, որ Արթուր Վանեցյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, իմացել ենք հենց նրա հետ պատահածից անմիջապես հետո, սակայն չենք հրապարակել այդ տեղեկատվությունը՝ հարգելով մարդու բժշկական գաղտնիքի և անձնական տեղեկատվության պաշտպանության իրավունքը։
Արթուր Վանեցյանն արդեն համեմատաբար ավելի լավ է իրեն զգում ու նրա առողջական վիճակում կա դրական դինամիկա։
Առողջություն ենք մաղթում Վանեցյանին, իսկ ԶԼՄ-ների մեր գործընկերներին, ամեն դեպքում, հորդորում ենք հարգել մարդու անձնական կյանքին ու առողջությանն առնչվող շատ իրավունքներ։
