Արթուր Վանեցյանը հանդիպում է նախաձեռնել լրատվամիջոցների ղեկավարների հետ
Այսօր Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը փակ հանդիպում է նախաձեռնել մի խումբ առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ։ Ընտրվել են տպագիր մամուլի միջոցները։ Մեր տեղեկություններով, նա պատրաստվում է պատասխանել խմբագիրների հարցերին, զրուցել նրանց հետ տարբեր թեմաների շուրջ եւ մասնավորապես՝ քաղաքական առաջիկա զարգացումների մասին։
