Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը 27 Մայիս 2020 | 07:05

Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի արարողությանը «հեղափոխական էլիտայի» շարքերում իրեն ինչպես ձուկը ջրում զգացող իշխանությունների սիրելի Սամվել Ալեքսանյանը, պատմում են, ապահովել է միջոցառման բարձր տրամադրությունը, անկաշկանդ հումոր է արել, անեկդոտներ պատմել, ապա ինչ-որ պահից ինքը դարձել իշխանականների զվարճանքի գլխավոր «հերոսը»։ Ալեքսանյանին, ով սովորություն ունի զրուցակիցներին «հոպար» ասելու, ինչ-որ պահից հայաստանյան իշխանականները զգուշացրել են, որ էդ բառը ցածրաձայն արտասանի, որովհետեւ տարածքում է նաեւ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով Ազգային ժողովում հայտնի ծեծկռտուքից առաջ Սասուն Միքայելյանին հորդորում էր իրեն «հոպարով» չդիմել, ինչն էլ ավելի էր շիկացրել լեզվակռիվը՝ վերածվելով ձեռնամարտի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )