Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում

Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցում բախվել են «Hyundai Elantra» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Բախման հետևանքով էլ «Ford Fusion»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կանաչ գազոնում տեղադրված երկաթե ճաղավանդակին և մասամբ հայտնվել կանաչ գոտում։
Share This