Ավստրալիայի լողափում շնաձկան հարձակումից հետո սերֆինգիստ է մահացել

Սիդնեյի լողափում մեծ շնաձկան կողմից հարձակման ենթարկված տղամարդը մահացել է ստացած վնասվածքներից, այս մասին շաբաթ օրը հայտնել է ոստիկանությունը։ Սա առաջին նմանատիպ միջադեպն է ավելի քան երեքուկես տարվա ընթացքում, որը հանգեցրել է մի քանի լողափերի փակմանը, հաղորդում է Reuters-ը։

Ոստիկանությունը հայտնել է, որ զոհի ինքնությունը դեռ չի պարզվել, սակայն նա հարձակման է ենթարկվել ժամը 10:00-ից անմիջապես հետո Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Լոնգ Ռիֆ լողափում:

«Նրան դուրս են բերել ալիքներից և ափ տարել, սակայն նա տեղում մահացել է», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ տուժածը լուրջ վնասվածքներ է ստացել։

Ոստիկանությունը հավելել է, որ հանվել և փորձաքննության են ուղարկվել սերֆինգի տախտակի երկու հատված։ Իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ դեռևս անհայտ է, թե շնաձկան որ տեսակն է պատասխանատու եղել հարձակման համար, որի հետևանքով շաբաթ օրը լողափեր են փակվել։

Այս մահվան դեպքը առաջինն էր Ավստրալիայի ամենամարդաշատ քաղաքում՝ Սիդնեյում, երբ մարդ է մահացել շնաձկան հարձակման հետևանքով: Նախորդ նման դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարին, այդ ժամանակ առաջին անգաամ էր լողորդ մահացել՝ 1963 թվականից ի վեր առաջին անգամ Սիդնեյում արձանագրված շնաձկան մահացու հարձակման ժամանակ։

Սիդնեյի Տարոնգա կենդանաբանական այգու կառավարական օպերատորի տվյալներով՝ 2025 թվականին Ավստրալիայում գրանցվել է շնաձկների կողմից մահացու հարձակման ևս երեք դեպք։ Մարտին Արևմտյան Ավստրալիայի հեռավոր լողափի մակերեսային ջրերում շնաձուկը սպանել է սերֆերի։

Share This