Ավդալյանին առաջադրված 5 մեղադրանքից 2-ը վերացվել է

Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանին առաջադրված 5 մեղադրանքից 2-ը վերացվել է, եւս մեկի վերացման վերաբերյալ նրա պաշտպան Նարեկ Ալոյանը դիմել է դատարան՝ մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը։ Չնայած սրան, Ավդալյանը կալանավորված է։
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք էր առաջադրվել փաստաթղթեր կեղծելու, խարդախության, առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլն 681 հազար դրամ, յուրացման համար։ Քրեական գործերը կապված են Ավդալյանի գլխավորած «Վերածնունդ» հիմնադրամի գործունեության հետ։ Ըստ մեղադրանքի՝ նա տարբեր անձանցից գումար է վերցրել, որպեսզի համերգի նպատակով ուղեւորություն կազմակերպի դեպի ԱՄՆ, սակայն չի կազմակերպել։
«Իմ միջնորդության հիման վրա, առաջադրված մեղադրանքներից 2-ը՝ 2 դրվագով փաստաթղթեր կեղծելու վերաբերյալ, վերացվել են, բացի այդ, իմ կողմից միջնորդություն է ներկայացվել խարդախության դրվագով առաջադրված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Այդ միջնորդությունը քննիչի կողմից մերժվել է, մերժումը բողոքարկվել է դատախազին, դատախազի կողմից եւս մերժվել է, այժմ բողոքարկված է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, սպասում ենք դատական նիստին։ Բոլոր մեղադրանքները նախաքննության փուլում են, մեկ վարույթում են քննվում։ Կարինե Ավդալյանը որեւէ ցուցմունք չի տվել, որեւէ մեղադրանքի հետ կապված դիրքորոշում այս փուլում չի հայտնել»,- փոխանցեց Ավդալյանի պաշտպանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )