Ավագանու անդամի թիրախում Հրայր Թովմասյանի եղբոր դուստրն էր
«
Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը պարզվում է՝ թիրախավորել է ոչ թե Հրայր Թովմասյանի դստեր, այլ եղբոր աղջկա ֆեյսբուքյան էջը։
Հիշեցնենք, որ ավագանու սույն անդամը ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի էջ եւ գրել․«Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: Թիրախավորված օգտատերը ժամանակավորապես արգելափակել է իր էջը։
Ի դեպ, ավագանու անդամի գործողության վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովը՝ նշելով, որ անընդունելի է Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, այն հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Այս պահին էլ ավագանու խմբակցությունը նույն հարցով փակ նիստ է անում։
