Աստղագուշակ

Սիրելի բարեկամներ ??? այսօր՝ հունիսի 29 Երևանի ժամանակով 6:52 կայացավ մլար նորալուսինը?՝ Խեցգետին♋ աստղակերպի 7 աստիճանում: Եթե դուք ծնվել եք հունիսի 29 +- երեք օր՝ ուրեմն այս տարի ձեր մոտ սկսվելու է նոր պարբերաշրջան ՝նոր նախաձեռնություններ, նոր գործեր, նոր կյանք, նբոր բեկումնային ճակատագրական փոփոխություններ: Սակայն լուսատուները այս անգամ միանում են չար ուժերի մարմնավորում ՝Սև Լուսնի կամ Լիլիթի հետ: Այդ ֆիկտիվ մոլորակի ազդեցությունը իհարկե անձամբ ձեր վրա բավականին ուժեղ կլինի եթե դուք ծնվել եք այդ օրերին, կամ եթե կրում եք Լիլիթ անունը: Լարված իրավիճակ է կանխատեսվում ընտանիքում, այնպես որ պահպանեք ձեր նյարդերը և մի տրվեք անկառավարելի զգացմունքային հորձանուտին, եթե իհարկե չեք ցանկանում ընդհատել հարաբերությունները ձեր կողակցի հետ: Ավելի տարեց Խեցգետինները պետք է անհանգստանան այս օրերին իրենց առողջության մասին:???
Նորալուսինը հիանալի ժամանակ է ձեր երազանքների իրագործման և ֆինանսական վիճակի բարելավման համար: Քանի որ Լուսնի աճի հետ մեկտեղ կավելանան ձեր եկամուտբները իսկ ցանկությունը իրականացման էներգիայով կլցվի:???
?Եթե դուք ունեք նվիրական երազանք ապա այսօր երեկոյան առաջարկում եմ ձեզ անցկացնել հետևյալ պարզ արարողությունը: Վերցնում եք երեք մոմ՝ սպիտակ, որը խորհրդանշում է հաջողությունը, կարմիր՝ սերը և երջանկությունը և կանաչ՝ որը մարմնավորում է ձեր բարեկեցությունը և բացում ֆինանսական կանալը: Վերցնում եք մոմերը, առանձնանում, դնում նրանք սկուտեղի վրա կենտրոնանում եք ձեր երազանքի վրա, և մոմերի շուրջը շաքարավազ եք շաղ տալիս՝ երեք գտալի չափով՝ շատ պետք չէ: Այնուհետև վառում եք սկզբում կանաչ մոմը,հետո կարմիրը իսկ այնուհետև սպիտակը և արտասանում երեք անգամ հետևյալ խոսքերը՝
Երկնային հրեշտակներ ինձ նայեք, ընդունեք իմ խոսքը: Իմ նվիրական ցանկությունը պահում եմ, ձեր երկնային շնորհին վստահում եմ։ Ինչպես ցերեկին հաջորդում է գիշերը, կհեռանան բոլոր անհանգստություններն ու վախերը : Լուսնյակը պայծառ կլորանալու է, և իմ ցանկությունը կատարվելու է։
Մոմերը պետք է այրվեն մինչև վերջ իսկ շաքարավազը պետք է հավաքեք և թափեք տանից դուրս:
?Այս օրերին լավ է նաև բարելավվել ֆինանսական հաջողությունը: Դրա համար հունիսի 29,30 կամ հուլիսի 1 այդ օրերից որևէ մեկի ժամանակ նկարեք ձեր դստակին 8 թիվը և երեք անգամ ասեք հետևյալ խոսքերը՝
Ութի ուժն օգնում է ինձ, բացում ճշմարիտ ճանապարհն ինձ համար։ Ութի ուժը փող է ներգրավվում, ինձ հաջողությամբ է լիծքավորում։
Կարող եք անել մեկ անգամ, եթե ջնջվի հոգ չէ:
Այսքանը սիրելի բարեկամներ
Եղեք առողջ և հաջողակ???
Ձեր աստղաբան Աննէ Հախվերդյան

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )