Աստղագուշակ․ 2023 թվականի մարտի 8

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Ձեզ հետաքրքրությամբ կհետևեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ընդհանրապես ոչ մեկին չէին նկատում: Հավանական են անսովոր առաջարկներ: Չարժե հրաժարվել, եթե ձեզ անսովոր միջոցառումների հրավիրեն. դուք լավ ժամանակ կանցկացնեք:

Հնարավոր են դրամական մուտքեր, հավանական են հաջող գնումներ: Հնարավորություն կունենաք իրեր գնել, որոնք պետք կգան և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերում դուք որոշումներ ընդունել չեք շտապի, ուստի սխալներ էլ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ է լինելու, շատերը ձեզ կես խոսքից կհասկանան: Եթե որոշեք նոր բան ստանձնել, ապա անպայման օգնականներ կգտնեք: Կարող եք ընտանեկան տոն կազմակերպել, հյուրեր կանչել. բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն:

Աշխատեք չծանրաբեռնվել. հանգիստն այսօր սովորականից ավելի կարևոր է լինելու: Օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի հոգնեցնող գործ չծրագրեք: Այս հատվածը հարմար չի լինի նաև հեռու ուղևորությունների համար: Իսկ ահա ոչ մեծ զբոսանքի շնորհիվ դուք ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լավ է երկար ժամանակով չհետաձգեք լուրջ գործերը, կարևոր հանդիպումներն ու ուղևորությունները: Օրվա առաջին կեսը դրանց համար բարենպաստ կլինի, իսկ երկրորդին չեն բացառվում դժվարություններն ու ձգձգումները: Շատ Երկվորյակների պետք կգա նոր ծանոթների հետ արագ ընդհանուր լեզու գտնելու, լավ տպավորություն թողնելու ունակությունը: Չի բացառվում նոր ընկերներ գտնեք:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Խոսքը աննշան գումարի մասին է լինելու, բայց այն այսօր շատ տեղին կլինի, թույլ կտա չծրագրված գնումներ անել, մտերիմներին էլ ուրախացնել հաճելի անակնկ

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կարող է բավական հոգնեցնող թվալ, բայց դուք այն շատ արդյունավետ կանցկացնեք: Կհաջողվի վերադառնալ այն հարցերին, որոնք վաղուց էին չլուծված մնացել, ավարտել ավելի վաղ սկսածը: Հեշտությամբ նոր համախոհներ կգտնեք: Դուք արագ կհասկանաք, թե ինչով կարող եք նրանց հետաքրքրել: Որոշ Խեցգետիններ կընկերանան նրանց հետ, ում հետ առաջ մրցակցում էին:

Օրվա հուզական դաշտը բարենպաստ կլինի: Նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, դուք չեք վշտանա, այլ կպահպանեք լավատեսությունն ու հաջողության հանդեպ վստահությունը: Եվ ամեն ինչ կստացվի:

Share This