Առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել անսպասելի դողը
Անսպասելի դողը հաճախ է ի հայտ գալիս գրիպի կամ սուր շնչառական վարակների ժամանակ ջերմության բարձրացման ֆոնին, սակայն որոշ դեպքերում այդ ախտանշանը խոսում է վահանագեղձի հետ կապված խնդիրների մասին։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է բժիշկ Բորիս Չուրաձեն։
Դողը մանր արյունատար անոթների սպազմն է, որը հաճախ է ի հայտ գալիս վիրուսային վարակների ու բարձր ջերմության ֆոնին։ Եթե մարդն սկսում է դողալ անսպասելի, իսկ տհաճ զգացողությունները կտրուկ ի հայտ են գալիս ու նույնքան կտրուկ անհետանում, ապա հարկավոր է անպայման դիմել ներզատաբանին։
«Վահանագեղձի գերֆունկցիայի՝ հիպերթիրեոզի դեպքում գեղձի հորմոնների բարձր մակարդակի պատճառով լինում են վիճակներ, որոնք դող են հիշեցնում։ Դա պայմանավորված է լինում նյութափոխանակության արագացմամբ»,- բացատրել է բժիշկը:
Բացի այդ, դողի պատճառ կարող է դառնալ նաև մշտական սթրեսը կամ անհանգստությունը։ Ինչպես հավելել է մասնագետը, նման դեպքերում ցանկալի է խորհրդակցել հոգեբույժի հետ։
