Սննդամթերքի տեսակներ, որոնք բացասաբար են անդրադառնում աղեստամոքսային տրակտի վրա
Գոյություն ունեն մի շարք անվնաս համարվող սննդամթերքի տեսակներ, որոնք վնասում են աղիներին։ Ինչպես գրում է Eat This, Not That! պորտալը դրանց շարքին են դասվում առանց շաքարի մաստակները, ինչպես նաև սննդամթերքի այն տեսակները, որոնք շաքարի փոխարինիչներ են պարունակում:
Սա պայմանավորված է նրանով, որ մաստակ օգտագործելիս ստամոքսը սխալմամբ «համարում է», որ սնունդ է ընդունել, և աղիքներն սկսում են օգտագործել մարսողական ֆերմենտներ, որոնք չեն կարողանում քայքայել շաքարի փոխարինիչը: Այս ամենի հետևանքով կարող են նկատվել աղիքային խիթեր կամ փորլուծություն:
Բացի այդ, մարդիկ հաճախ սխալվում են՝ կարծելով, որ մեծ քանակությամբ մանրաթելերի գործածությունն օգնում է խթանել նյութափոխանակությունը, ինչն իրականում այդպես չէ: Օրինակ՝ բրյուսելյան կաղամբը հարուստ է մանրաթելերով, սակայն այս մթերքը չարաշահելը կարող է դառնալ փորափքանքի և սպազմի պատճառ։
Ստամոքսի համար վնասակար են նաև տարատեսակ սոուսները, ուստի նման մթերքի սիրահարները ևս պետք է զգույշ լինեն։ Մայոնեզն ու նմանատիպ այլ սոուսները կարող են հանգեցնել աղիքային թունավորումների ու սննդային ալերգիաների։ Ընդ որում՝ որոշ ալերգեններ կարող են անգամ անաֆիլակտիկ շոկ առաջացնել։
