<<Դալմա Գարդեն Մոլ>> առեւտրի կենտրոնի պարզաբանումը

Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ նախորդ մեկ ժամվա ընթացքում Դալմա Գարդեն մոլում նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը կազմակերպել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում` առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից։ Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում են շենքի և հարակից տարածքների մանրակրկիտ զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով։ Ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10-ին, Դալմա Գարդեն մոլը չի աշխատելու։
Հետևեք միայն մեր պաշտոնական գրառումներին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )