Առաջին անգամ շրջանցելով Ռուսաստանը՝ գնացքը Ուզբեկստանից Ադրբեջանի տարածքով կմեկնի Եվրոպա

Առաջին երկաթուղային կոնտեյներային գնացքը Ուզբեկստանից մեկնել է Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը: Podrobno.uz-ի լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։

Գնացքը բաղկացած է 46 վագոնից և տեղափոխելու է 91 բեռնարկղ պղնձի խտանյութ։ Նոր երթուղով այն կհատի Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և կհասնի Բուլղարիա։

Այն լաստանավային անցումների օգնությամբ կհատի Կասպից և Սև ծովերը։ Նոր երթուղու երկարությունը կազմում է ավելի քան 4000 կմ։

Նախկինում Ուզբեկստանից բեռնատար գնացքները շարժվում էին Հյուսիսային Եվրոպա-Ասիա երկաթուղային ճանապարհով: Երթուղին անցնում էր Ռուսաստանով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )