Անկախության տոնը պետք է հարիր սիմվոլիկայով եւ գրագետ պաստառներով դիմավորել
Կառավարության աշխատակազմը բուռն թփով լծված է Անկախության տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքներին։ Գյումրին սկսել է “զարդարվել” քայլիստական ճաշակով եւ ինտելեկտուալ մակարդակով։ Հերթական քննադատությունը չէ, որ ուզում ենք անել, այլ պարզ մի արձանագրում։ Նախ՝ Անկախության օրվա տոնի հետ կապված արդեն կա որոշակի ձեւավորված ավանդույթ՝ իր սիմվոլիկայով։ Դա կարելի է ասել՝ պետական արարողակարգի մաս է ու պետք է այդ ամենը հարգել։ Բացի այդ, հատկապես պաստառներում պետք է ուշադրություն դարձնել ուղղագրական կանոնների պահպանմանը։ Իհարկե հասկանալի է, որ շատ քայլիստներ կառավարության աշխատակազմում եւ այլուր, հասցրել են միայն մանկապարտեզ ավարտել, բայց դա չի նշանակում, որ դրանից պետք է բաց վանկով տողադարձ անել։ Իսկ դե գեղագիտական ճաշակի մասին խոսելը ավելորդ է։


