Գյումրու ասֆալտապատումը տալիս է իր արդյունքը
Քայլ առ քայլ Գյումրու ասֆալտապատման մասշտաբային ծրագիրը տալիս է իր դրական արդյունքը։ Արդեն կարելի է ասել ամբողջությամբ պատրաստ է Սայաթ Նովա փողոցը։ Նման փողոց հնաբնակ գյումրեցիները թերեւս տեսել են խորհրդային կարգերի օրոք։ Մյուս փողոցներում էլ աստիճանաբար աշխատանքները մտնում են եզրափակիչ փուլ։ Սա կարեւոր խթան կհանդիսանա քաղաքի համար բոլոր առումներով, քանի որ լավ տնտեսությունը նաեւ լավ ճանապարհներ է ենթադրում, ինչը ընդհանուր ենթակառուցվածքի մեջ կարեւոր տեղ է զբաղեցնում։
