Այս օրերին բավական ակտիվ քննարկվում է իշխանությունների կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի շուրջ ստեղծված կացությունը

Այս օրերին բավական ակտիվ քննարկվում է իշխանությունների կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի շուրջ ստեղծված կացությունը, այն քայլերի թույլատրելիությունն ու անթույլատրելիությունը, որոնք ձեռնարկվել են նրա ընտանիքի անդամների, մասնավորապես՝ հոր ու երկու դուստրերի հանդեպ։ Չենք խոսում օրինականության մասին, որովհետեւ հնարավոր է ցանկացած օրենքի շրջանում իրականացնել նույն այդ օրենքի շրջանակում եւ հենց սրանով է իրավաբանությունը երբեմն դառնում հրաշալի։ Անկախ բարոյական գնահատականներից, պարզ է դառնում մի բան․ Հրայր Թովմասյանի օգնությամբ բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ ազատվել են զոմբիացման էյֆորիայից, կամ չեն էլ գտնվել դրա տակ, հասկացան, թե իրականում ինչ է նշանակում սիրո եւ համերաշխության հեղափոխությունը փաշինյանական մեկնաբանությամբ։ Դա ստալին-բերիական ռեպրեսիվ մեթոդիկան է, համեմված գեղեցիկ ու անբովանդակ կարգախոսներով։ Սա իրականում շատ վատ է, քանի որ փաստացի ունենք իշխանություն, որը պատրաստ է գնալու ընդհուպ մինչեւ բռնապետության։ Իհարկե մինչեւ վերջ դրան չի գնա Փաշինյանը, քանի որ ունի վախ աշխարհաքաղաքական կենտրոններից եւ բացի այդ ունի հանձնառություններ եւ գիտի որ դրանք չանելու դեպքում պարզապես նրան կսրբեն կտանեն կնետեն աղբարկղը, նույնիսկ եթե պետությունը լինի դրա համար վճարելիք գինը։ Ժամանակն անշուշտ ամեն ինչ իր տեղը կդնի, սակայն այժմ ավելի ենք համոզվում, որ մեր հասարակությանը նման փորձության միջով անցնելը, որպիսին պատմության մեջ գնահատվելու են «Փաշինյանական ժամանակները» պարտադիր պետք էր հասունացման նոր մակարդակի բարձրանալու համար։
