Ֆրեզնոյում կներկայացվեն Օքսֆորդի համալսարանի հայկական անգին ձեռագրերը
Վաղը՝ նոյեմբերի 6-ին, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի պետական համալսարանում Հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դավիթ Զաքարյանը «Օքսֆորդի Բոդլեյան գրադարանի հայկական գանձերը» թեմայով դասախոսություն է կարդալու։
Հետազոտողը կպատմի հավաքածուի ձևավորման պատմության և արժեքավոր ձեռագրերի մասին, ինչի պատմությունը սկսվել է դեռևս 17-րդ դարում, իսկ այսօր հավաքածուում կա մոտ 140 հայկական ձեռագիր: Դրանցից ամենահինը թվագրվում է 11-րդ դարով։
Ծավալով սա հայկական ձեռագրերի երկրորդ ամենամեծ հավաքածուն է Մեծ Բրիտանիայում՝ Բրիտանական գրադարանից հետո:
