Երբ Ադրբեջանում կլինի հեղափոխություն

Ադրբեջանում ինչ որ տարօրինակ իրադարձություններ են տեղի ունենում, հուրախություն մեզ։ Դանդաղ, սակայն այդ երկրում սկսվել է մի շարժում, որը եթե զարգանա, կարող է բերել լուրջ փոփոխությունների, ընդհուպ մինչեւ՝ Իլհամ Ալիեւի անկման։ Սա կարեւոր է Հայաստանի համար, քանի որ թույլ Ադրբեջանը բնական ճանապարհով կլուծի Արցախյան հիմնահարցը։ Իհարկե, չի նշանակում, որ մի շաբաթում հնարավոր է այդ երկրում իշխանափոխություն կամ հեղափոխություն լինի, սակայն ամեն բան տանում է նրան, որ այդ երկրում եւս սկսվել է այսպես ասած՝ «գաղափարական զարթոնք»։ Ադրբեջանը արեւելյան տիպի բռնապետություն է։ Այնտեղ շատ դանդաղ են ընթանում բոլոր պրոցեսները, սակայն եւ չափազանց խորքային են լինելու փոփոխությունները։ Եթե պարզ խոսենք, իրավիճակը դեռ Ալիեւի կլանը կարողանում է վերահսկել ուժային ֆինանսական, տնտեսական, կլանային եւ այլ ռեսուրսներ օգտագործելով, սակայն պետք է հաշվի առնենք, որ իրական Ադրբեջանը Բաքվի կենտրոնից դուրս է ու Բաքվի շքեզ կենտրոնից դուրս մարդիկ խեղճ են ապրում ու դժգոհ են իրենց խեղճ կյանքից։ Հենց այս խնդիրն է, որ բերելու է լուրջ փոփոխության։ Բացի այդ, Ադրբեջանը պոլիէթնիկ երկիր է ու տեսնելով Ալիեւների շքեղ կյանքը, տեղերի իշխանիկներն իրենք էլ ուզում են նույն կերպ ապրել ու իրենց մոտ էլ բնականաբար սկսել է ձեւավորվել կենտրոնախույս տրամադրություններ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )