Այս վատ մտածված սակագնային «բորշչը» տապալել է պետք. Իզաբելլա Աբգարյանը` տրանսպորտի սակագինը վերանայելու մասին

Քաղաքապետարանի առաջարկվող տրանսպորտային սակագնային պլանից ամենաշատը տուժելու են տրոլեյբուսից օգտվող ուղևորները. Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

«Ինքս էլ այդ խմբում եմ, քանի որ յուրաքանչյուր օր աշխատանքի եմ գնում և այնտեղից վերադառնում տրոլեյբուս+մետրո ձևաչափով։

Մեզ հետ ունեցած հպանցիկ զրույցի ժամանակ ասվել էր, որ տրոլեյբուսի ուղեվարձը չի կարող նախկինի պես 50% էժան լինել, քանի որ նոր էլեկտրոնային համակարգը դա թույլ չի տալիս։ Իսկ տրոլեյբուսով երթևեկողները լավ գիտեն, որ տրանսպորտի այդ տեսակը նաև սոցիալական հարց էր լուծում …

Այս վատ մտածված սակագնային «բորշչը» տապալել է պետք։

Նոր համակարգի մշակումը պահանջում է շատ ավելի լայն շերտերի հետ քննարկումներ, բազմակողմ ուսումնասիրություններ, այլ ոչ հապճեպ նախագծերի դակում»,-գրել է նա։

Share This