ԱՄՆ-ն ակնկալում էր, որ ռուսական հեղաշրջման փորձը «ավելի դաժան և արյունալի» կլինի. CNN
ԱՄՆ-ն ակնկալում էր, որ ռուսական հեղաշրջման փորձը «ավելի դաժան և արյունալի» կլինի: Այս մասին հայտնել է CNN-ը:
Ըստ լրատվամիջոցի` երբ ամերիկյան հետախուզությունը տեղեկություն ստացավ «Պրիգոժինի երթի» մասին, ենթադրվում էր, որ նա մեծ դիմադրության է հանդիպելու։ Ուստի Սպիտակ տունը զարմացել է նրա հետ բանակցությունների արագությունից, ասել է բարձրաստիճան պաշտոնյան։
«Ես գիտեմ, որ մեր գնահատականներով դա պետք է լիներ շատ ավելի դաժան ու արյունոտ»,- ասաց պաշտոնյան։
Ի վերջո, Մոսկվայի համար ճակատամարտ չեղավ, որտեղ կարելի էր կատաղի դիմադրություն սպասել. Նրա խոսքով՝ երթը դադարեցնելու Պրիգոժինի հայտարարած պատճառը արյունահեղությունից խուսափելն էր։
Թե որն էր Պրիգոժինի վերջնական նպատակը իր կարճատև արշավում, մնում է անհասկանալի:
