Ամերիկացի սենատորն ասել է, որ ԱՄՆ-ն ու Ուկրաինան չեն կարող միասին լինել ՆԱՏՕ-ում

ՆԱՏՕ-ն կարող է ունենալ կամ ԱՄՆ-ը, կամ Ուկրաինան, բայց ոչ երկու երկրները: Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ սենատոր Մայք Լին իր սոցիալական ցանցերում։

Քաղաքական գործիչը մեկնաբանել է Էնտոնի Բլինկենի վերջին հայտարարությունը, թե Կիևը կդառնա դաշինքի անդամ և գրել է.

«Ուկրաինան կարող է լինել ՆԱՏՕ-ում։ Կամ ԱՄՆ-ն:  Բայց ոչ երկուսն էլ»,-նշել է նա:

Ապրիլի 4-ին Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն համաձայնել է առաքելությու» ստեղծել Ուկրաինայում։

Այն կպատրաստի Ուկրաինայի զինված ուժերը:

Share This