Ամբիոն news‐ ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Հասան- Ջալալյանը
Ամբիոն news‐ ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Հասան- Ջալալյանը
– Պարոն Հասան- Ջալալյան, երեկ Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ԱԳ նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած
նախագծին։ Ինչու՞ է դա հենց այս փուլում տեղի ունենում։
– Իսրայելի կառավարության կողﬕց Հայոց ցեղասպանության ճանաչումը դեռևս չի նշանակում, որ Իսրայել պետությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Որպեսզի այն դառնա պետական օրենք, նախագիծը պետք է անցնի վերջնական քվեարկություն և վավերացվի Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի կողﬕց: Իսկ սա նշանակում է, որ Իսրայել պետության կողﬕց Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակով արվել է
դեռևս կես քայլ, մյուս կեսը սպասում է կատարման: Չի կարելի բացառել նաև, որ
Իսրայելի խորհրդարանը կարող է և ﬔրժել այս նախագիծը:
Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ Իսրայելի կառավարության վերոնշյալ քայլը չի հանդիսանում Հայոց ցեղասպանոյթյան ﬕջազգային ճանաչման ուղղությամբ ՀՀ կառավարության նպատակային քաղաքականության արդյունք: Առավել ևս, որ ՀՀ գործող վարչակազմը Հայոց ցեղասպանության ﬕջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային հարց չի համարում: Առհասարակ, աշխարհի ոչ ﬕ պետություն Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել ﬕայն ՀՀ տվյալ պահին գործող վարչակազﬕ նպատակային քաղաքականության վարման արդյունքում: Հայոց ցեղասպանության ճանաչումը գլխավորապես բխել է տվյալ պետության ազգային, պետական շահերից։ Այս իմաստով բացառություն չէ նաև Իսրայելը:
Այժմ հարց է առաջանում. ինչո՞ւ հենց հիմա Իսրայելի կառավարությունը նման քայլ
կատարեց: Շատ երկար տարիներ Թուրքիան հանդիսանում էր Իսրայելի ռազմավարական գործընկերը Մերձավոր Արևելքում: Սակայն 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում սկսված պատերազﬕց հետո իսրայելաթուրքական հարաբերությունները կտրուկ լարվեցին և սկսեցին վատթարանալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին անվանեց «ահաբեկչական պետություն», իսկ Իսրայելի վարչապետ Բենիաﬕն Նեթանյահուին բազﬕցս և կոշտ ձևակերպմամբ հաﬔմատել է Ադոլֆ Հիտլերի հետ՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների և հումանիտար ճգնաժաﬕ պատճառով: Բացի այդ, Թուրքիան դադարեցրել է առևտրատնտեսական հարաբերությունները Իսրայելի հետ՝ նպատակ ունենալով տնտեսապես թուլացնել վերջինիս: Թվարկվածները պարարտ հող հանդիսացան Իսրայելի համար, որպեսզի վերջինս գործադիր իշխանության մակարդակով դիվանագիտորեն պատասխանի Թուրքիային՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:
Այս աﬔնով հանդերձ, Իսրայելի կառավարության քայլն ի նպաստ է Հայաստանի Հանրապետության ազգային, պետական շահերին և ﬕայն պետք է ողջունել: Ավելին, պետք է ձեռնարկել քայլեր, որպեսզի Իսրայելի խորհրդարանի կողﬕց սույն նախագիծն ընդունվելուց հետո Իսրայելն ընդունի նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք, որով Իսրայելի տարածքում Հայոց ցեղասպանության ժխտումը կորակվի որպես քրեորեն պատժելի արարք:
– Պաշտոնական Հայաստանը խուսափում է ցեղասպանության ընդունման մասին որևէ մեկնաբանությունից, մինչդեռ Թուրքիան և Ադրբեջանը քաղաքական երանգներ և հնչեղություն տալով, դատապարտում են այն։ Արդյո՞ք Դուք զուգահեռներ կանցկացնեիք այս երկու դիրքորոշումների միջև
Ինչպես արդեն նշեցի, ՀՀ գործող վարչակազմը Հայոց ցեղասպանության ﬕջազգային ճանաչման հարցը օրակարգային չի համարում: Հետևաբար և ձեռնպահ է ﬓում որևէ գնահատակալն տալ Իսրայելի կառավարության կողﬕց Հայոց ցեղասպանության ճանաչման քայլին:
Մյուս պատճառը, որ Հայաստանը որևէ վերաբերմունք չի դրսևորում Իսրայելի
կառավարության վերոնշյալ քայլի նկատմամբ, կարող է լինել ՀՀ գործող երկչոտ վարչակազﬕ՝ թուրք- ադրբեջանական տանդեﬕն չգրգռել , կամ չզայրացնելու քաղաքականությունը: Գաղտնիք չէ, որ Հայաստանի գործող վարչակազﬕ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են և հայտարարում են, որ իրենք գնում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ճանապարհով: Եվ եթե նույնիսկ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կամ Թուրքիան գործում են հայ ժողովրդի, կամ Հայաստանի ազգային, պետական շահերի դեմ գործող վարչակազմը որևէ արձագանք չի տալիս՝ պատճառաբանելով խաղաղության հաստատմանը չխոչընդոտելու անհրաժեշտությամբ: Հաշվի առնելով ՀՀ գործող վարչակազﬕ ապազգային քաղաքականությունը՝ չպետք է զարմանալ, եթե վերջինս ﬕանա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Իսրայելի կառավարության քայլը դատապարտող Թուրքիայի և Ադրբեջանի
հայտարարություններին:– «Թրամփի ուղի» նախագիծը ըստ էության նու՞յնն է ինչ «Զանգեզուրի միջանցք»-ը։ Եվ որքանո՞վ է այն իրատեսական։
«Թրամփի ուղի՝ հանուն ﬕջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակ» անունը կրող հրապարակված փաստաթղթում արձանագրված է, որ 49 տարի ժամկետով ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը պատկանել է աﬔրիկյան կողﬕն, իսկ 26%-ը՝ հայկական: 49 տարին լրանալուց հետո հայ-աﬔրիկյան համագործակցությունը հնարավոր է երկարաձգել ևս 50 տարով: Նշված ժամանակահատվածով երկարաձգելու դեպքում ԹՐԻՓՓ զարգացման ընկերության ﬔջ Հայաստանի նեցած 26% մասնաբաժնին կավելացվի ևս 23%: Արդյունքում նշված ընկերության ﬔջ Հայաստանը կունենա 49% մասնաբաժին, իսկ ԱՄՆ-ն՝ 51%: Փաստորեն, 99 տարիների ընթացքում ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հսկիչ փաթեթը լինելու է ԱՄՆ-ի ձեռքում: Սրանով աﬔն ինչ ասված է: Մեկնաբանություններն իրապես ավելորդ են:
Թե՛ ԹՐԻՓՓ-ի հրապարակուﬕց առաջ և թե՛ դրանից հետո Իլհամ Ալիևն օկուպանտ և
ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի տարածքի հիﬓական մասը Խորհրդային Ադրբեջանի կողﬕց Խորհրդային Հայաստանի տարածք ճանաչված Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը կապող Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքով անցնող ճանապարհն անվանել և անվանում է, այսպես կոչված, «Զանգեզուրի ﬕջանցք»:
«Զանգեզուրի ﬕջանցք» եզրույթն Իլհամ Ալիևն առաջին անգամ օգտագործել է
Ադրբեջանի կողﬕց 2020թ. սեպտեմբերի վերջին Արցախի Հանրապետության դեմ
իրականացված ագրեսիայի հետևանքով սկսված ադրբեջանաարցախյան երրորդ
պատերազﬕ ավարտից ավելի քան հինգ աﬕս անց:
2021թ. ապրիլի 20-ին ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ Իլհամ Ալիևը, մասնավորապես, հայտարարել է. «Զանգեզուրի ﬕջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է ﬔր ազգային, պատմական և ապագա շահերին։ Մենք իրականցնել ենք Զանգեզուրի ﬕջանցքը, ցանկանում է դա Հայաստանը, թե՝ ոչ: Եթե ցանկանա, ապա ավելի հեշտ կլուծենք, եթե չցանկանա՝ կլուծենք ուժով: Այնպես, ինչպես պատերազﬕց առաջ և ընթացքում ես ասել էի, որ նրանք պետք է կամովին լքեն ﬔր հողերը, հակառակ դեպքում ﬔնք նրանց ուժով կվտարենք։ Եվ այդպես էլ եղավ։ Նույնը
կլինի և Զանգեզուրի ﬕջանցքի ճակատագիրը»:
Այդ օրվանից հետո ﬕնչ օրս Իլհամ Ալիևը, ադրբեջանական բարձրաստիճան
պաշտոնատար անձինք, հասարակական-քաղաքական, լրատվական դաշտի
ներկայացուցիչները աﬔնատարբեր առիթներով պարբերաբար հիշատակում են,
այսպես կոչված, «Զանգեզուրի ﬕջանցք»-ի մասին:
Նույն տերﬕնաբանությունն են օգտագործում նաև Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, մասնավորապես՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը: Վերջինս 2025թ. օգոստոսի 9-ին պաշտոնական այցով գտնվելով Եգիպտոսում՝ իր եգիպտացի գործընկերոջ հետ Կահիրեում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ի մասնավորի, հայտարարել է. «Զանգեզուրի ﬕջանցքը կդառնա Թուրքիան թյուրքական աշխարհի հետ կապող հիﬓական օղակ՝ Կովկասի և Կասպից ծովի ﬕջոցով, ինչպես նաև թյուրքական աշխարհը կկապի Եվրոպայի հետ՝ Թուրքիայի ﬕջոցով, իսկ ավելի հեռու՝ Ասիայի խորքերի հետ»:
Իսկ 2026թ. հունիսի 16-ին Թուրքիայի խոշորագույն ազգայնական ուժի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական դաշնակից Դևլեթ Բահչելին իր կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, մասնավորաբար, հայտարարել է. «Իրերը հարկավոր է կոչել
իրենց անունով։ Զանգեզուրի ﬕջանցքն իրականում Թուրանական ﬕջանցքն է։ Երբ այն բացվի, թյուրքական աշխարհի վերաﬕավորման գաղափարը շատ ավելի հստակորեն կուրվագծվի»:
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքով անցնող ճանապարհը
կուենա, այսպես կոչված, «Զանգեզուրի ﬕջանցք», «ԹՐԻՓՓ», թե ﬔկ այլ անվանում,
թուրք-ադրբեջանական տանդեﬕ նպատակը դրանից չի փոխվում և չի փոխվել։
Իսկ նպատակը Ադրբեջանի տարածքի հիﬓական մասի և Նախիջևանի Ինքնավար
Հանրապետության Թուրքիայի ﬕջև երկաթուղային ավտոմոբիլային կապի հաստատումն է:
Ինչ վերաբերվում է իրատեսականությանը, ապա այս հարցին պատասխանելու համար
պետք է հասկանալ Հայաստանի հարավային հարևանի՝ Իրանի դիրքորոշումը քննարկվող հարցի վերաբերյալ: Դեռևս 2022թ. հուլիսի 19-ին՝ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խաﬔնեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, խոսելով հայ-իրանական սահմանի մասին, մասնավորաբար, հայտարարել է.«Եթե Իրանի և Հայաստանի ﬕջև սահմանն արգելափակելու քաղաքականություն տարվի, իսլամական հանրապետությունը դեմ կլինի նման որոշմանը: Այդ սահմանը
հաղորդակցության ուղի է, որն արդեն հազար տարեկան է»:
2022 թվականից հետո նմանաբովանդակ հայտարարություներ հնչեցրել են նաև Իրանի այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:
Հաշվի առնելով Իրանի դիրքորոշումը Ադրբեջանի տարածքի հիﬓական մասը
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Թուրքիայի հետ կապող ՀՀ Սյունիքի մարզի տարածքով անցնելիք հնարավոր ճանապարհի գործարկման մասին, ինչպես նաև Իրան-ԱՄՆ պատերազմական իրավիճակը՝ ԹՐԻՓՓ նախագծի իրագործման հնարավորություները մշուշոտ են թվում։
Անաստասիյա Հարությունյան
