Այսօր օգոստոսի ամենաշոգ օրն է․ ջերմաստիճանը կհասնի +40°C
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-27-ին երեկոյան ժամերին, 28-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նշվում է, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
