«Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին»

«Ուրարտուն» Հայաստանի առաջնության արտագնա խաղում 1:0 հաշվով պարտության է մատնել «Շիրակին»։

67-րդ րոպեին Կացույուկի Իշիբաշին գրավել է մրցակցի դարպասը՝ երևանյան թիմին ապահովելով երեք միավոր। Սա ճապոնացի ֆուտբոլիստի առաջին գոլն էր Հայաստանի առաջնությունում։

Չորս տուրից հետո «Ուրարտուն» ունի 7 միավոր և 5-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Շիրակն» 4 միավորով 7-րդ տեղում է։

Share This