Թավա տոլմա․ համախմբող ուտեստի յուրահատուկ մեկնաբանությունը
«Թավա տոլմանը» Երեմյան ընկերությունների խմբի կողմից վերհանված և նորովի ներկայացված ուտեստ է, որը դարձել է հայկական ուղղվածության նրանց ռեստորանների հիմնական զարդերից մեկը։ Պանդոկ Երևան Գետափինը հեղինակել է այս ուտեստը։
Տոլման մեծ մշակութային նշանակություն ունի․ այն հայկական ավանդական խոհանոցի հիմնասյուներից է և խորհրդանշում է միասնությունը, ժառանգությունն ու ավանդույթների փոխանցումը։ Դարեր շարունակ այն միավորել է ընտանիքներին՝ պատրաստման համատեղ գործընթացով։
«Տոլմա» բառը ստացվում է ուրարտերեն «տոլի»-ից՝ խաղողի տերև։ Այսօր տոլման շարունակում է կարևոր տեղ ունենալ հայկական խոհանոցում, իսկ թավա տոլման դրա մատուցման մեր ձևերից մեկն է։
