«Ամբիոն Նյուզ»-ը շնորհավորում է Երեխաների միջազգային օրվա առթիվ

Սիրելի երեխաներ, ծնողներ և մեր ընթերցողներ,

«Ամբիոն Նյուզ» լրատվական կայքը սրտանց շնորհավորում է ձեզ Երեխաների միջազգային օրվա առթիվ։

Երեխաները մեր հասարակության ամենամեծ արժեքն են, ապագայի հույսն ու շարունակականության խորհրդանիշը։ Թող յուրաքանչյուր երեխա մեծանա խաղաղ, անվտանգ և սիրով լի միջավայրում, շրջապատված հոգատարությամբ ու ջերմությամբ։

Մաղթում ենք առողջություն, անհոգ մանկություն և պայծառ ապագա բոլոր փոքրիկներին։

Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։

Share This