Աղջիկը դանակահարության պատճառ

Աղջիկը դանակահարության պատճառ Ինչպես հայտնի է նախօրեին Գյումրիի «Պոլիգոն» թաղամասում գտնվող «Բասեն» սուպերմարկետի դիմաց դանակահարել էին պապ ու թոռի, որոնց կրծքավանդակի հատվածում ստացած թափանցող վերքերով տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն։ Պատճառը եղել է բավական դրամատիկ ու ռոմանտիկ։ Նույն աղջկան սիրահարված երկու տղաներ սիրահարված են եղել նույն աղջկան։ «Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է դիմել 52-ամյա տղամարդ, իսկ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով՝ 18-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզել են, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գյումրիի Մ.Խորենացի փողոցում գտնվող սուպերմարկետի դիմաց, վիճաբանության ժամանակ, ծալովի դանակով նրանց հարվածել է Գյումրիի 21-ամյա մի բնակիչ: Դանակն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակահարողին հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,-գրված է ոստիկանության պաշտոնական կայքում։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )