ԱՀԱԶԱՆԳ․ Գյումրիի Մուշ թաղամասի աղբանոցը այրվում է
Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում գտնվող աղբանոցը այրվում է։ Տեղի բնակիչները ահազանգել են «Ամբիոն Նյուզ»-ի խմբագրություն՝ նշելով, որ տարածքից բարձրացող խիտ ծուխը տարածվում է հարակից հատվածներում և անհանգստություն առաջացնում բնակիչների շրջանում։
Ըստ բնակիչների՝ հրդեհը շարունակվում է մինչև այս պահը։
