ԱԻՆ-ը հատուկ տակտիկական ուսումնավարժանք կանցկացնի
2021 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 13:00-ին, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում ԱԻ նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության կողմից կանցկացվի «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, ուսումնավարժանքի ընթացքում կաշխատի հրշեջ, շտապօգնության, կոմունալ-էներգետիկ ցանցի վթարավերականգնողական տեխնիկա:
Հարակից տարածքի բնակչությանն ԱԻՆ–ը հորդորում է չանհանգստանալ:
