ԱԺ-ն քննարկում է 59 միայնակ թոշակառուների կոմունալ ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում սոցիալական աջակցություն կցուցաբերվի պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների, որոնց թիվը 2019թ. մայիսի 30-ի դրությամբ կազմում է 59 (ենթակա է փոփոխման): Ազգային ժողովի այսօրվա նիստում այն ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:
Օրինագծի ընդունմամբ կկարգավորվի պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացը` նրանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարները ամբողջությամբ փոխհատուցելու միջոցով: Յուրաքանչյուր տարվա համար սոցիալական աջակցության չափը սահմանում է ՀՀ կառավարությունը, իսկ սույն օրենքի ընդունումից հետո կառավարության կողմից կհաստատվի սոցիալական աջակցության տրամադրման կարգը և պայմանները:
Ըստ նախնական հաշվարկների (հիմք է ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրի դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 000 դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, իսկ 59 բնակչի հաշվարկով տարեկան 8 496, 000 դրամ: Օրինագծի ընդունման դեպքում, սոցիալական տան բնակիչներից յուրաքանչյուրը տարեկան կտնտեսի 144 000 դրամ, որը կկարողանա ծախսել իր կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար։
Սույն օրենքի նախագծի ընդունման առնչությամբ անհրաժեշտություն կառաջանա մշակել և ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որը կսահմանի ծառայությունների վարձավճարների փոխհատուցման կարգը և փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալները՝ պայմանավորված տվյալ տարվա շահառուների թվաքանակով:
ինչ էսօր ինչ բան
ինչ հրապարակ ինչ քաղաքական
ես ոչ մի բան չեմ տվել տպելու
ես ներքաղաքական կյանքի հետ բացարձակ կապ չունեմ Հրապարակում ու չեմ էլ կարող ունենալ
ես միջազգայինի ոլորտի լրագրող եմ
ինչ ներքաղաքական ինչ տպվել
ինձ հասնում ա նյութերը ձեւափոխել վերլուծել տալ քեզ ու վերջ, ես Հրապարակի ներքին խոհանոցից նույնիսկ աշխատում եմ հեռու մնամ
04:08
https://www.facebook.com/100011509538091/posts/902415543485422/
Աշխարհը որ սարսաղ չլինի, Նազարը թագավոր չի լինի
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է․ «Նիկոլը ճիշտ է, մենք սխալ… Տնտեսական հեղափոխությունը փաստ է, ուղղակի դա մենք չենք տեսնում, չենք զգու…
hayeli.am
05:40
Դավիթ Տոնոյանին տրամադրվել է տասնօրյա արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին արձակուրդ կտրամադրվի: Որոշման մեջ ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ:
2. Դավիթ Տոնոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը»:

ՀՅԴ Երիտասարդական Միությունը հանդես է եկել հայտարարությամբ
ՀՅԴ Երիտասարդական Միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է․
«Նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը հայտարարեց, որ պատրաստվում է այն արկղերը, որոնք ակցիայի շրջանակներում տարվել էին նախարարության դիմաց լցնել տասնյակ եւ ավելի քրեական գործերով եւ ուղարկել ակցիայի մասնակիցներին, հավելելով, որ խնդրել է համապատասխան մարմիններին տրամադրել գործերի ցանկերը, որոնցով կլցվեն դատարկ արկղերը։
Մենք նոյեմբերի 11-ին նամակներ ուղարկեցինք ԿԳՄՍ նախարարություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ Գլխավոր Դատախազություն և ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով մեզ գրավոր պատասխանել արդյոք ԿԳՄՍ նախարարը համապատասխան տվյալներ ստանալու խնդրանքով դիմել է վերոհիշյալ մարմինների, թե՝ ոչ։ Երեկ լրացել է օրենքով սհամանված ժամկետը, որը նախատեսված էր գրավոր հարցումին պատասխան ստանալու համար։ Մենք պատասխան ենք ստացել միայն ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից և ՀՀ Գլխավոր դատախազությունից՝ առ այն, որ իրենք նման բովանդակությամբ որևէ հարցում չեն ստացել ԿԳՄՍ նախարարությունից։
Այս փաստը ԿԳՄՍ նախարարի կողմից վարվող անպատասխանատու և խորքային հարցերը մանիպուլացնելու քաղաքականության ևս մեկ վկայությունն է»։
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն /ՀԵՄ/
Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Խորվաթիա
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Զագրեբ (Խորվաթիայի Հանրապետություն), որտեղ կմասնակցի նոյեմբերի 19-21-ը կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին:
ԵԺԿ համագումարին հրավիրված են 40 երկրից շուրջ 2000 մասնակիցներ, ինչպես նաև ԵՄ ղեկավարության ներկայացուցիչներ, ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքական առաջնորդներ, եվրոպական կուսակցությւոնների ղեկավարներ:
Համագումարն ընտրելու է ԵԺԿ նոր նախագահ և նախագահություն:
Սերժ Սարգսյանը ելույթ կունենա համագումարում և նույն օրը՝ նոյեմբերի 20-ին, կմասնակցի նաև երեկոյան կայանալիք ԵԺԿ գագաթնաժողովին:
ՀՀԿ նախագահի այցի շրջանակներում նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ քույր-կուսակցությունների պատվիրակությունների հետ:
ՀՀԿ պատվիրակության կազմում է նաև փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Конец переписки
Введите сообщение…
