ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսի վարակակիր կա. Արարատ Միրզոյան
Կասկածը հասատված է, և մենք Ազգային ժողովի աշխատակազմում կորոնավիրուսի վարակակիր ունենք: Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԺ նախագահ Արարարատ Միրզոյանը:
Նա նշեց, որ թեև պարտադրանք չկա դիմակներ, ձեռնոցներ կրելու, բայց դա նախևառաջ ձեր, ձեր ընտանիքների, հանրային առողջության համար է: «Վարակակիրը մեկուսացված է, շփման շրջանակը հստակեցված և մեկուսացված է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ առավոտյան «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ նախագահ Արարատ Միզոյանին հարցրել էր, թե ինչն է խստացումների պատճառը, քանի որ մուտքի մոտ պետք է դիմակ և ձեռնոց ստանան:«Եթե մարդ կա հիվանդ, ասենք, թող չգան, իմանանք՝ ինչ ենք անում, կամ բոլորս գնանք, թեստ հանձնենք: Անհասկանալի վիճակ է»,- ասել էր պատգամավորը: Դրան ի պատասխան ԱԺ նախագահը նշել էր, որ հիմնավոր կասկած կա, որ ԱԺ աշխատակաազմում կա վարակակիր:
