Ազգային փոքրամասնությունների լեզուները դասավանդող խմբակավարները փոխհատուցում կստանան. «Փաստ»
ԿԳՄՍՆ-ը առաջարկում է լրացում կատարել կառավարության 2025-ի օգոստոսի 28-ի թիվ 1242-Ն որոշման մեջ՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրում ներառելով ազգային փոքրամասնությունների լեզվի ուսուցումն իրականացնող խմբակավարներին։ Այժմ շահառու են այդ լեզուները որպես օտար լեզու դասավանդող ուսուցիչները, սակայն խմբակավարները՝ ոչ։
Նախագիծը միտված է ապահովել հասանելիություն և հավասար պայմաններ՝ հատկապես մասնագետների սակավության պայմաններում, երբ նրանք աշխատում են տարբեր բնակավայրերում։ Լրացումն կնշանակի բյուջետային հավելյալ ծախսեր՝ 2026–2027 ուսումնական տարվա առաջին կիսամյակին 271,5 հազար, 2027-ին՝ 615,4 հազար դրամ։
