Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար. Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը հայտարարում է, որ առանց Հանրապետականին հղում անելու երկրում օրակարգային քննարկումներ և բանավեճեր չկան։ Նրա խոսքով՝ Հանրապետականը հաղթանակներով ու ազգային արժանապատվությամբ կառուցել է պետություն՝ թողնելով երկու հայկական պետություն, անվտանգային համակարգ, կայացած ինստիտուտներ, Հայաստան–Արցախ–Սփյուռք եռամիասնություն և ինքնիշխան, վստահելի պետականություն։
Զաքարյանը նշում է, որ ութ տարում բազմաթիվ ձեռքբերումներ ու արժեքներ ավիրվել են՝ նաև տարբեր «քաղաքական ուժերի» մասնակցությամբ։ Նա ընդգծում է, որ իրենք չեն մասնակցում ընտրություններին, ու կոչ է անում հանգիստ թողնել Հանրապետականին։
Զաքարյանը հայտարարում է, որ առաջիկա ընտրությունները ճակատագրական են, իսկ աղմուկներն ու ապաքաղաքական բանավեճերը՝ զրոյական արժեքով։ Նրա խոսքով՝ ելքը հունիսի 7-ին հիմնական ընդդիմադիր ուժերին քվեարկելն է։
