Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ

Հունիսի 27-ին՝ ժամը 13:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակ է բացում Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։

Նշենք, որ հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։

Share This