ԱԱԾ շենքի ուղղությամբ դյուրավառ հեղուկով տարաներ նետած անձի գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է ԱԱԾ վարչական շենքի ուղղությամբ իրականացված հարձակման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։
ՔԿ-ի տվյալներով՝ Ր.Մ.-ն 2026 թվականի մարտի 6-ին դյուրավառ հեղուկով լցված տարաներ է նետել ՀՀ ԱԱԾ շենքի դարպասի ուղղությամբ՝ առաջացնելով պայթյուն և հրդեհ։
Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ ահաբեկչության հատկանիշներով։ Որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
