ԱԱԾ բարեփոխումներն ու պահեստազորի ներուժը՝ Ռոստոմյանի հանդիպման օրակարգում
Տեղի է ունեցել հանդիպում 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի պետ Հրաչյա Ռոստոմյանի հետ:
Քննարկվել են նախընտրական գործընթացներին առնչվող իրավիճակային հարցեր, ինչպես նաև՝ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի կողմից մշակված՝ Ազգային անվտանգության ծառայության զարգացմանն ուղղված 11 կետից բաղկացած առաջարկությունները:
Հրաչյա Ռոստոմյանի կողմից կարևորվեց ԱԱԾ բարեփոխման անհրաժեշտությունը, ինչպես նաև հատուկ ընդգծվեց, որ պահեստազորում գտնվող աշխատակիցների ներուժն օգտագործվելու է պետական և մասնավոր ոլորտներում:
