Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգը կդառնա հասանելի և դյուրին գործատուների համար

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 16-ի նիստում ընդունել է որոշում, որի նպատակն է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ՝ օտարերկրացի աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակ։

Ըստ հիմնավորման, օտարերկրացի աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակի կիրառմամբ աշխատանքային գործունեության հիմքով օտարերկրացի աշխատողներին կտրամադրվի ժամանակավոր կացության կարգավիճակ և այդ կարգավիճակը հաստատող քարտ:

Համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիներին կտրամադրվի օրինական բնակությունը հավաստող տեղեկանք: Օտարերկրացի աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակը թույլ կտա մուտքագրել աշխատանքային գործունեություն իրականացնող օտարեկրացիների տվյալները, հավաքագրել հստակ վիճակագրությունը, ավելի արդյունավետ համակարգել և վերահսկել գործատուների կողմից օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը:

Արդյունքում՝ կպարզեցվի օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման հետ կապված գործընթացում ներգրավված պետական մարմինների աշխատանքը, ընթացակարգը դարձնել հասանելի և դյուրին թե՛ գործատուների, թե՛ օտարերկրացիների համար, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, բարելավել ընդհանուր համակարգը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )