Փաշինյանի իշխանությունները տարեկան 36 միլիոն դոլար է գրպանել զինվորի սննդից․ պարտության պատճառներից մեկը

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մշտապես խոսել է նախկինների թալանից և զինվորների բաժինն ուտելուց, բայց պարզվում է իրենք էլ  չեն խորշում զինվորի բաժին ուտելուց։

Օրերս լրատվամիջոցներից ParaTV.am-ը հետաքննություն էր իրականացրել և պարզել էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ուռճացրել է զինվորի հասանելիք սննդի համար նախատեսված ծախսը, որի պատճառով պետությանը հասցվել է ավելի քան 36 մլն դոլարի վնաս։

Նկատենք, որ այդ գումարներով կարելի էր բանակի համար կարևոր խնդիրներ լուծել և անել այնպես, որ զրահաբաճկոնի պակասի պատճառով տասնյակ զոհեր չունենայինք։

Զինվորի սննդի հաշվին տասնյակ միլիոն դոլարների գրպանումը միայն մեկ փոքրիկ դրվագն է այն ամենից՝ ինչ արել են 2,5 տարիների ընթացքում այս իշխանությւունները։ Իրականում բանակի հաշվին մի քանի հարյուր միլիոն դոլարի շռայլ ծախսեր և ակնհայտ կոռուպցիոն գործարքներ են արվել, որոնք էապես թուլացրել են մեր կարողությունները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )