Փաշինյանը շիրակամուտցիներին բացատրեց, որ մի ջրագծով կարելի է տարբեր էֆեկտներ ստանալ

Սպիտակի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է աղետի գոտի։ Այցն սկսեց Սպիտակի, ապա Շիրակի մարզի Շիրակամուտ գյուղից՝ Փաշինյանի մարզային այցերի լավագույն ավանդույթներով։ «Պարոն վարչապետ»-«հաջան», հետո՝ երկրաշարժից զոհվածների հուշակոթողի մոտ ծաղիկներ դնելուց ու խաչականքվելուց հետո Փաշինյանը մոտեցավ գյուղի երեխաներին, հարցրեց՝ լա՞վ են սովորում, գերազանցիկ են, ապա վերարկուի ծոցագրպանը դրեց շիրակամուտցի կնոջ նամակը, ով նրան դիմեց՝ Նիկոլ Փաշինյան, քե՛զ նամակ։
Մի քանի րոպե էլ՝ գյուղի հրապարականման հատվածում, որտեղ տարբեր մարդիկ տարբեր հարցերով ցանկանում էին մոտենալ երկրի վարչապետին, բայց նա քաղաքավարի ճանապարհում էր, ասելով․«Եղբայր, ուշանում եմ, տարբեր միջոցառումների եմ»։ Սա՝ այն տղամարդուն, ով ասաց․«Նիկոլ Փաշինյա՛ն, քեզ մի հարց կարելի՞ ա»։
Մի քանի րոպե էլ մեկնելուց առաջ գյուղապետը խոսեց համայնքի ղեկավարի ու դպրոցի տնօրենի հետ։ Ասաց, որ պետք է ուշադիր լինեն, որ մարդիկ հարկերը վճարեն, որ նրանք էլ տեսնեն՝ իրենց տված ամեն մի լուման ինչպես է ծախսվում։«Տեսնեն, որ իրենց կյանքում փոփոխություն կա, «հրատապ ծրագիր-բան»էդ կարգի բաներից մաքսիմում պետք է հրաժարվենք»,-ասաց Փաշինյանը ու ավելացրեց, որ տրամաբանությունն այն է, որ, եթե ջրագիծ է կառուցվում, դա կառուցվում է ոչ թե որպես նախընտարական խոստում, այլ համայնքի եկամուտները ավելացնելու, տնտեսությունն աշխուժացնելու միջոց։
«Կարելի է նույն ջրագիծը տարբեր նպատակներով կառուցել և տարբեր էֆեկտներ ստանալ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Գյուղացիներն էլ ասացին, որ ունեն ջրագիծ, բայց ջուր չունեն։ Նիկոլ Փաշինյանն էլ, տպավորոություն է, որ ուրախացավ․ բա որ ասում էր՝ նախընտրական ջրագիծ։
Մի արձանագրում ևս արեց՝ ասելով, որ աղետի գոտուց անօթևան դարձածներին 3 միլիարդ տրամադրելուց ու մոտ 450 անձանց ԲԳՎ-ներ տրամադրելուց հետո կարող են արձանագրել, որ պետությունը որևէ ՀՀ քաղաքացու պարտք չէ։«Չենք ասում՝ վերջ, եթե լինեն քաղաքացիենր, որոնք գտնում են, ճիշտ չէ, իրենց նկատմամբ անարդարացի են վարվել, իրենց թղթերն էլ կնայենք, բայց կան մարդիկ, որ ստացել են տուն, հետո այն վաճառել և ասում են, որ տուն չունեն»,-նկատեց Փաշինյանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )