Սոֆյա Հովսեփյան․ «Կալանավորումներն ու գործերի ընթացքը քաղաքական թելադրանքի արդյունք են»

Ամբիոն նյուզ-ի հարցերին պատասխանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը.

– Տիկին Հովսեփյան, Նիկոլ Փաշինյանը ընդամենը մեկ շաբաթ առաջ դատական հայց է ներկայացրել Ձեր դեմ, պահանջելով

 ներողություն խնդրել Ձեր հարցազրույցներից մեկում զրպարտություն պարունակող տեղեկատվություն հրապարակելու համար։  Ձեր դեմ հայցի առնչությամբ ինչ-որ նոր զարգացումներ կա՞ն

-  Ոչ մի նորություն չկա դեռ, անգամ հայցը չեմ ստացել

- Դուք ևս Նիկոլ Փաշինյանի դեմ հայց եք ներկայացրել, դա կանխամտածվա՞ծ էր, թե՞ ձեր դեմ ուղղված հայցը նպաստեց այդ որոշման ընդունմանը

-Այդ հայցի մասին ես դեռ մեկ ամիս առաջ էի գրել, նշելով, որ ով ցանկանում է  թող միանա հայցադիմումին։ Շատ շատերը համաձայնություն տվեցին միանալու, հետագայում մի փոքր դժվարություն առաջացավ խմբային հայցով հանդես գալու մասով։ Ու ես որպես անհատ ի սկզբանե որոշված արդեն դիմել եմ, ու դա կոնկրետ իր դեմ արված քայլ չի, այլ հակառակը

ես կարծում եմ, որ իր քայլն է իմ հայցով դիմելուն հակընդդեմ քայլ։
-Երեկ ԿԸՀ-ն վերադարձրեց Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ, ըստ Ձեզ

 ի՞նչը ստիպեց  ԿԸՀ-ին փոխել իր որոշումը
- Այս ամենը տիպիկ իրավախախտում է, և առհասարակ

ԿԸՀ-ի իրավասության մեջ չմտնող գործ է։ Ես կարծում եմ, որ Վահագն Հովակիմյանը փորձել է իր պարտավորություններից դուրս չգալ, բայց բնականաբար ըստ այն իրավիճակի որը որ երևաց, ստիպել են, որ այդպես լինի։ Եղել էր այն, ինչ եղել է։ Թելադրանքով մարդկանց կալանավորում են առանց որևէ պատճառի կամ հիմքի, կալանքից տնային կալանքի են տեղափոխում, իսկ երբ ժամանակը լրանում է և առանց արդարացման ասում են, որ գործը կարճվել է։

Ա. Հարությունյան

Share This